Կալանավորումներ Մարտակերտում. մեղադրանքներ են առաջադրվել. Արցախի ոստիկանություն


Կալանավորումներ Մարտակերտում. մեղադրանքներ են առաջադրվել. Արցախի ոստիկանություն

  • 18-01-2019 12:35:54   | Արցախ (ԼՂՀ)  |  Իրավունք

Սույն թվականի հունվարի 11-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Մարտակերտ քաղաքում տեղի էր ունեցել վիճաբանություն, երկու անձ ձերբակալվ էր։ Այս մասին հայտնում է Արցախի ոստիկանությունը:
 
Կատարած արարքների համար Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1984թ ծնված Բ.Մ.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 4-րդ մասով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դրա գործադրելու սպառնալիքով որակող հատկանիշներով կատարված խուլիգանության և ԱՀ քր. օր-ի 245-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու համար, իսկ Մարտակերտի շրջանի բնակիչ, 1986թ. ծնված Ա.Բ.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի 1-ին մասով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու և ԱՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու համար։
 
ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարել է Բ.Մ.-ի և Ա. Բ.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play