18-01-2019 16:19:37 | Արցախ (ԼՂՀ) | Հասարակություն
2018 թվականի ընթացքում Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 2204 երեխա, որոնցից 1119-ը տղաներ են, 1085- ը՝ աղջիկներ: Ընդհանուր քանակից քաղաք Ստեփանակերտում 1834 երեխա է ծնվել:
Առավելագույն ծնունդներ շրջաններից գրանցվել է Մարտակերտի շրջանում՝ 188 երեխա , այնուհետև՝ Մարտունիում՝ 124 , Հադրութում՝ 26 , Քաշաթաղում՝ 22 և Շահումյանում ՝ 10 երեխա: Հարկ է նշել, որ Արցախից ՀՀ բուժհաստատություններում ծնվել են 132 արցախցի բալիկներ: Արդյունքում ԱՀ-ում ընդհանուր ծնելիությունը տարվա ընթացքում կազմել է 2333 երեխա, որոնցից 1179 -ը ՝ տղաներ են, 1154-ը ՝ աղջիկներ: Ընդհանուր ծնունդներից 20-ը զույգեր են: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից: