Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հունվարի 17-ին հանդիպել է Եվրոպական միության իրավապահ գործակալության՝ Եվրապոլի գործադիր տնօրեն Կատերին Դե Բոլի (Catherine de Bolle) հետ։
ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից տեղեկացնում են, որ համաեվրոպական կառույցի, արդյունավետ գործունեությունը, ներկայացրել է Հայաստանում կոռուպցիայի, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ուղղությամբ իրավապահ մարմինների գործունեությունը։ Այդ համատեքստում կարևորվել է Եվրապոլի և ԵՄ անդամ երկրների հետ փոխգործակցության խորացումը։
Հանդիպմանը քննարկվել են ՀՀ ոստիկանության և Եվրապոլի միջև համագործակցության հաստատման հնարավորությունները։ Նախանշվել են նշյալ կառույցների միջև համագործակցության հաստատման ուղղությամբ իրականացվելիք համատեղ քայլերը։
Եվրապոլի գործադիր տնօրենի խնդրանքով ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի մոտեցումները տարածաշրջանային խնդիրների և դրանց կարգավորման նպատակով միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերի վերաբերյալ։