Ավարտվել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական այցն ԱՄԷ


Ավարտվել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական այցն ԱՄԷ

  • 18-01-2019 16:39:31   | ԱՄԷ  |  Մամլո հաղորդագրություն

Պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Սարգսյանն այսօր այցելել են ԱՄԷ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանություն։ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են,որ  Հանրապետության նախագահը ծառ է տնկել դեսպանատան բակում։
 
Հայաստանի նախագահի այցն Արաբական Միացյալ Էմիրություններ ավարտվել է ԱՄԷ հիմնադիր նախագահ Շեյխ Զայեդի անվան Մեծ մզկիթ այցելությամբ։
 
Հայաստանի նախագահը մզկիթում գտնվող դամբարանում հարգանքի տուրք է մատուցել Շեյխ Զայեդ բին Սուլթան Ալ Նահյանի հիշատակին։  Նախագահը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի գրքում և նվիրել «Ցուցակ Մատենադարանի ձեռագիր Ղուրանների» գիրքը։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն