Սահմանափակել զանգվածային միջոցառումները. գրիպի դեմ պայքարի մասին ԱՆ-ի զգուշացումները


Սահմանափակել զանգվածային միջոցառումները. գրիպի դեմ պայքարի մասին ԱՆ-ի զգուշացումները

  • 18-01-2019 17:34:46   | Հայաստան  |  Հասարակություն

:Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը կրկին տեղեկացնում և հորդորում է.

 
«Գրիպի, օդակաթիլային և սուր շնչառական վարակների (սեզոնայնությամբ պայմանավորված) տարածումը կանխարգելելու նպատակով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը դեկտեմբեր-հունվար ամիսներին մանկական նախադպրոցական կազմակերպություններին և հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին իրազեկել է գործող սանիտարական նորմերի և կանոնների պահանջների մասին և հորդորել.
 
.Նախադպրոցական կազմակերպություններում առավոտյան ընդունելության ժամանակ ծնողներից տեղեկանալ երեխայի առողջական վիճակի մասին, կատարել ամենօրյա ջերմաչափում: 
 
. Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության մուտքի մոտ իրականացնել երեխաների և ուսուցչական անձնակազմի զննում սուր շնչառական վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններով անձանց հայտնաբերելու համար:
 
.Հայտնաբերված հիվանդ և հիվանդության կասկածով երեխաներին չընդունել կազմակերպություն, օրվա ընթացքում հայտնաբերված կասկածելի հիվանդներին մեկուսացնել:
 
.Կատարել շենքերի օդափոխություն և խոնավ մաքրում:
 
.Սահմանափակել զանգվածային միջոցառումները: 
 
.Սենքերում պահպանել առնվազն 18-22 ցելսիուս ջերմաստիճան։
 
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հիշեցնում է, որ նշված սանիտարական նորմերը չպահպանելու համար նախատեսված է վարչական պատասխանատվություն։
 
Խորհրդատվություն ստանալու նպատակով կարող եք դիմել՝ 0047, ք. Երևան, Նորք-Մարաշ,Ա. Արմենակյան 129, հեռ.՝ (374-10) 65-05-53/32, 65-46-95/32, Էլ. փոստ՝ info-atm@moh.am»։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն