Սուսերամարտի հանրապետական ֆեդերացիայի նիստում

18-01-2019 18:38:16   | Հայաստան  |  Սպորտ
Երևանում տեղի ունեցավ սուսերամարտի հանրապետական ֆեդերացիայի հաշվետու նիստը, որի աշխատանքները ղեկավարեց նախագահ Արմեն Գրիգորյանը: 2018թ. կատարված աշխատանքների մասին զեկուցումով հանդես եկավ  գործադիր տնօրեն Արթուր Սեդրակյանը:
 


Տարվա գլխավոր միջոցառումը  հանդիսացել է Երևանում անցկացված մինչև 23 տարեկան սուսերամարտի
կների Եվրոպայի առաջնությունը: Կազմակերպական հարցերում մեծ աջակցություն ցույց տված կազմակերպություններին շնորհակալագրեր հանձնեց ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանը:
 
Այնուհետև հաշվետվությամբ հանդես եկան խոցասուսեր և ճկասուսեր զենքաձևերի հավաքականների ավագ մարզիչները:
 
Նիստում ճկասուսեր մրցաձևի  ավագ մարզիչ ընտրվեց միջազգային կարգի սպորտի վարպետ Գագիկ Հովհաննիսյանը:
 
Աշխատանքի ծանրաբեռնվածության պատճառով հրաժարական տված Արտաշես Մադոյանի փոխարեն ֆեդերացիայի գլխավոր քարտուղար նշանակվեց  սուսերամարտի Եվրոպայի կոնֆեդերացիայի զարգացման և  մարկետինգի հանձնաժողովի անդամ Արթուր Սեդրակյանը:
 
Ներկայացվեց ֆեդերացիայի  2019թ. աշխատանքային ծրագիրը, որտեղ կարևորվում են Եվրոպայի, աշխարհի պատանեկան և երիտասարդական առաջնությունները:
 
 
ՀԱՕԿ լրատվական բաժին
Գրիգորյանը:   Այնուհետև
Նոյյան տապան   -   Սպորտ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 789 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար