Սուսերամարտի հանրապետական ֆեդերացիայի նիստում


Սուսերամարտի հանրապետական ֆեդերացիայի նիստում

  • 18-01-2019 18:38:16   | Հայաստան  |  Սպորտ

Երևանում տեղի ունեցավ սուսերամարտի հանրապետական ֆեդերացիայի հաշվետու նիստը, որի աշխատանքները ղեկավարեց նախագահ Արմեն Գրիգորյանը: 2018թ. կատարված աշխատանքների մասին զեկուցումով հանդես եկավ  գործադիր տնօրեն Արթուր Սեդրակյանը:
 
Տարվա գլխավոր միջոցառումը  հանդիսացել է Երևանում անցկացված մինչև 23 տարեկան սուսերամարտիկների Եվրոպայի առաջնությունը: Կազմակերպական հարցերում մեծ աջակցություն ցույց տված կազմակերպություններին շնորհակալագրեր հանձնեց ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանը:
 
Այնուհետև հաշվետվությամբ հանդես եկան խոցասուսեր և ճկասուսեր զենքաձևերի հավաքականների ավագ մարզիչները:
 
Նիստում ճկասուսեր մրցաձևի  ավագ մարզիչ ընտրվեց միջազգային կարգի սպորտի վարպետ Գագիկ Հովհաննիսյանը:
 
Աշխատանքի ծանրաբեռնվածության պատճառով հրաժարական տված Արտաշես Մադոյանի փոխարեն ֆեդերացիայի գլխավոր քարտուղար նշանակվեց  սուսերամարտի Եվրոպայի կոնֆեդերացիայի զարգացման և  մարկետինգի հանձնաժողովի անդամ Արթուր Սեդրակյանը:
 
Ներկայացվեց ֆեդերացիայի  2019թ. աշխատանքային ծրագիրը, որտեղ կարևորվում են Եվրոպայի, աշխարհի պատանեկան և երիտասարդական առաջնությունները:
 
 
ՀԱՕԿ լրատվական բաժին
Նոյյան տապան  -   Սպորտ