Փայլանը մեջլիսում մեղադրել է թուրքական պետությանը Դինքի սպանության մեջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Փայլանը մեջլիսում մեղադրել է թուրքական պետությանը Դինքի սպանության մեջ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 18-01-2019 18:44:55   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը



Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP-ԺԴԿ) ընտրված մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը մեջլիսում հարց ու պատասխանի ժամանակ բարձրաձայնել է Հրանտ Դինքի սպանության գործով դատական գործընթացի ոչ պատշաճ կերպով ընթանալու հանգամանքը։
 
Փայլանը մասնավորապես նշել է. «Հրանտ Դինքը սպանվեց 2007 թ.-ի հունվարի 19-ին։ Մարդասպանին Տրապիզոնի Փելիթլի բնակավայրից ուղեկցեցին անվտանգության աշխատակիցները և Ստամբուլում նրան դարձյալ դիմավորեցին անվտանգության աշխատակիցները։ Տեսագրություններում երևում է, որ Հրանտ Դինքը սպանվել է տասնյակ անվտանգության աշխատակիցների ներկայությամբ։ Եվ չնայած բոլոր այս տեսագրություններն առկա են, ներկայացվել են դատարանին՝ 12 տարի է պետությունն այս մարդկանց՝ անվտանգության աշխատակիցներին, չի կանգնեցրել արդարադատության առաջ։ Ում էլ որ կանգնեցրել է, չի դատապարտել ու ազատ է արձակել»։
 
Գարո Փայլանն ընդգծել է նաև այն հանգամանքը, որ պետությունը մշտապես փորձել է այս սպանությունը բարդել մերթ «Էրգենեկոն» խմբավորման, մերթ Գյուլենականների վրա։ Սակայն իրականությունն այն է, որ այն հենց պետությունն է կազմակերպել և խրախուսել այն, և բոլոր անձինք, ովքեր առնչություն են ունեցել Դինքի սպանությանը, պետական բարձր պաշտոններ են ստացել։
 
Հայ պատգամավորը արտահայտել է այն համոզմունքը, որ սպանության գործը կոծկողները և չբացահայտողները մասնակից են դառնում այդ սպանությանը։   
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play