«Քաղաքական դրդապատճառներ կան». ցմահ ազատազրկված Արմեն Տեր-Սահակյանի ընտանիքի բողոքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)



18-01-2019 19:01:12   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
aravot.am. ՀՀ կառավարության դիմաց այսօր բողոքի ցույց էին կազմակերպել ցմահ ազատազրկման դատապարտված եւ պատիժն արդեն 22 տարի կրող Արմեն Տեր-Սահակյանի ընտանիքի անդամները, ընկերներն ու մտերիմները:
 


Նրանք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում, որպեսզի բարձրաձայնեն Արմեն Տեր-Սահակյանին պետության կողմից ներում շնորհելու հարցը: «Քրեակատարողական հիմնարկում Պրոբացիոն ծառայության ներկայացուցիչները կես ժամ հորս հետ զրուցելուց հետո նրան որակել են որպես «ռիսկային»: Ինչպե՞ս կարող էին նման որակում տալ, ի՞նչ հիմունքներով են նման բան գրել՝
այն էլ այն դեպքում, երբ հայրս ունի խրախուսանքներ, պատվոգիր: Նա չունի կարգապահական տույժեր ու խախտումներ»,-լրագրողների հետ զրույցում նման հարցադրումներ արեց Արմեն Տեր-Սահակյանի որդին՝ Աբգար Տեր-Սահակյանը:
 
Հիշեցնենք, որ 55-ամյա Արմեն Տեր-Սահակյանը մեղավոր էր ճանաչվել Ներքին զորքերի նախկին հրամանատար Վահան Հարությունյանի՝ բանդայի կազմում մի շարք սպանությունների համար: «Մենք ոչ ոքի չենք վստահում, բացի վարչապետից, այդ պատճառով հանդիպում ենք ակնկալում: Նախորդ տարիներին մեր հորը վաղաժամկետ ազատ արձակելու դիմումը մերժում էին: Կարծում ենք՝ քաղաքական դրդապատճառներ կան: Իսկ մեկ տարի առաջ ՔԿՀ-ն դրական եզրակացություն է տվել նրան վաղաժամկետ ազատ արձակելու դիմումին: Մենք ներման խնդրագիր ենք հղել, ակնկալում ենք ներում. այդ խնդրագիրը հոկտեմբերից վարչապետի մոտ է»,-տեղեկացրեց Աբգար Տեր-Սահակյանը:
 
Այլ մանրամասները՝ տեսանյութում: 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 873 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար