Շախմատի տղամարդկանց առաջնության 7-րդ տուրում հաղթանակ տարան 2 գրոսմայստեր.«Արմենպրես»


Շախմատի տղամարդկանց առաջնության 7-րդ տուրում հաղթանակ տարան 2 գրոսմայստեր.«Արմենպրես»

  • 19-01-2019 11:39:29   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Շախմատի Հայաստանի տղամարդկանց 79-րդ առաջնությունում կայացան հերթական տուրի պարտիաները:
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող առաջնության 7-րդ տուրում միայն գրոսմայստեներ հաղթանակ տոնեցին՝ Տիգրան Պետրոսյանը, ով գերազանցեց Տիգրան Հարությույանն եւ Շանթ Սարգսյանը, ով հաղթեց Մանուէլ Պետրոսյանին: Մյուս պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:
 
 
7-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակում փոփոխությունը չկա: Առաջատարը մնում է Արման Փաշիկյանը 5,5 միավորով: 4-ական միավոր ունեն Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Տիգրան Հարությունյանը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը