Այսօր գրկախառնությունների միջազգային օրն է


Այսօր գրկախառնությունների միջազգային օրն է

  • 21-01-2019 11:17:44   | Հայաստան  |  Հասարակություն

Աշխարհում հունվարի 21-ին նշվում է ամենայուրահատուկ տոներից մեկը՝ Գրկախառնությունների միջազգային օրը: Տոնը 1986թ. սահմանվել էր ԱՄՆ-ում՝ Գրկախառնությունների միջազգային օր անունով, այնուհետեւ արագորեն տարածվել ամբողջ աշխարհում:

Ըստ տոնի ավանդույթի՝ այսօր կարելի է ընկերաբար գրկախառնվել նույնիսկ անծանոթ մարդու հետ: Համարվում է, որ տոնը նախաձեռնել են ուսանողները: Հենց այսօր երկտասարդ տղաներն ու աղջիկները գրկախառնվում են առանց ինտիմ երանգավորման: Ի դեպ, հատկապես վերջին տարիներին հունվարի 21-ին անցկացվում են այս տոնին նվիրված տարատեսակ ֆլեշմոբեր: Ըստ ավանդույթի՝ ընկերական գրկախառնության ժամանակ մարդիկ միմյանց փոխանցում են հոգու ջերմությունը: 

Նոյյան տապան  -   Հասարակություն