Ողբերգական դեպք Արմավիրի բանտում. խցում հայտնաբերվել է սպանության համար դատապարտված 37-ամյա դատապարտյալի դին.SHAMSHYAN.com


Ողբերգական դեպք Արմավիրի բանտում. խցում հայտնաբերվել է սպանության համար դատապարտված 37-ամյա դատապարտյալի դին.SHAMSHYAN.com

  • 21-01-2019 11:52:33   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ Ժամը 18։15-ի սահմաններում «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալ՝ 37-ամյա Սահակ Սահակյանին քրեակատարողական հիմնարկի ծառայողներըհայտնաբերել են թիվ 79 խցում՝ մահացած։

Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը և Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչները։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Ս. Սահակյանը նշված խցի երկհարկանի մահճակալի վրայից ինքնազգացողության վատացման պատճառով վայր է ընկել փայտյա պահարանի վրա, որից հետո էլ՝ հատակին, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։ Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Սահակյանը դատապարտված է եղել ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 1-ին կետի, 258 հոդ. 3-րդ մասի 4-րդ կետի, և 188 հոդ. 1-ին մասի հատկանիշներով։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը