Մանվել Գրիգորյանի գույքի հետ կապված առայժմ գործընթաց չկա. Նարեկ Բաբայան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Մանվել Գրիգորյանի գույքի հետ կապված առայժմ գործընթաց չկա. Նարեկ Բաբայան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 24-01-2019 16:11:43   | Հայաստան  |  Հասարակություն



 
Մանվել Գրիգորյանի գույքի հետ կապված առայժմ գործընթաց չկա: 
 
Ինչպես հունվարի 24-ին կայացած կառավարության նիստից հետո տեղեկացրեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը, Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքները պետության կողմից որպես նվիրաբերություն ընդունելու գործընթացը պետք է սկսվի կառավարության համապատասխան որոշումից հետո, որն առայժմ չկա: 
 
Անդրադառնալով Արմեն Ավետիսյանի ընտանիքին պատկանող «Գոլդեն փելըս» հյուրանոցի ճակատագրին՝  Նարեկ Բաբայանն ընդգծեց, որ այս պահին հյուրանոցը տնօրինում են հենց Ավետիսյանները, իսկ այն լուրը, թե դրա տնօրինումն իրականացնում է Սասուն Միքայելյանի որդին, ապատեղակատվություն է։ 
 
 
 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն