Հարուցվել է քրեական գործ` 32-ամյա տղամարդու մահվան դեպքի առթիվ.ՀՔԿ


Հարուցվել է քրեական գործ` 32-ամյա տղամարդու մահվան դեպքի առթիվ.ՀՔԿ

  • 05-02-2019 15:18:45   | Շիրակի մարզ  |  Հայտարարություններ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Շիրակի  մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 32-ամյա տղամարդու մահվան դեպքի առթիվ:
 
2019 թվականի փետրվարի 4-ին՝ ժամը 16:45-ին,  ՀՀ ոստիկանության  օպերատիվ կառավարման  կենտրոն քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ հարևանությամբ բնակվող տղան  բնակարանում կախվել է:
 
 
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Դեպքի վայրի զննությամբ  Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի բնակարաններից մեկի  միջանցքում ՝ հյուրասենյակի դռան վերևից  անցնող գազի  խողովակից  վզնոցով կախված  վիճակում, հայտնաբերվել է  Շիրակի մարզի՝ 1986 թվականին ծնված բնակչի դին:
 
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:
 
Քրեական գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ:
 
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:
 
ՀՀ քննչական կոմիտե
Նոյյան տապան  -   Հայտարարություններ