Մի խումբ տաքսու վարորդներ պահանջում են Երևանի քաղաքապետարանի համապատասխան բաժնում նշանակել «իրենց մարդուն» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Մի խումբ տաքսու վարորդներ պահանջում են Երևանի քաղաքապետարանի համապատասխան բաժնում նշանակել «իրենց մարդուն» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 05-02-2019 18:54:18   | Հայաստան  |  Հասարակություն



 
Մի խումբ տաքսու վարորդներ Երևանի քաղաքապետից պահանջում են ավելացնել կայանատեղիների թիվը, իսկ չթույլատրված վայրերում կայանելու պատճառով արձանագրված խախտումների տուգանքները չեղարկել: 
 
Ինչպես փետրվարի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարզաբանեց տաքսու վարորդ Էմիլ Սահակյանը, իրենք դժգոհ են ոչ միայն կայանատեղիների բացակայությունից, այլև տուգանքների չափերից, տեսախցիկներից ու կարմիր գծերից: 
 
Ըստ նրա, եթե Երևանի քաղաքապետը չի կարողանում կարգավորել տաքսու ոլորտի խնդիրները, ապա պետք է նշանակի իրենց նախընտրած անձին համապատասխան բաժնում, որպեսզի իրենց հուզող հարցերով ոչ թե հանդիպում պահանջեն քաղաքապետի հետ, այլ դիմեն տվյալ անձին: 
 
«Քաղաքում 50 հազար տաքսի կա և 100 կայանատեղի, դա շատ քիչ է: Մինչև ընտրություններն այդ տեսախցիկների արձանագրած խախտումների համար չենք տուգանվել, իսկ հիմա տուգանվում ենք»,- նշեց նա: 
 
Տաքսու վարորդ Էդուարդ Արշակյանն էլ ընդգծեց, որ եթե իրենց բարձրաձայնած խնդիրներին լուծում չտրվի, իրենք բողոքի ակցիաներ կսկսեն՝ պահանջելով քաղաքապետ Հայկ Մարությանի հրաժարականը: 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն