Մխիթար Հայրապետյանն ու Ռուբեն Ռուբինյանը ընդունել են Աննա Վեսթերհոլմին և Մարտին Ֆրեդրիկսոնին


Մխիթար Հայրապետյանն ու Ռուբեն Ռուբինյանը ընդունել են Աննա Վեսթերհոլմին և Մարտին Ֆրեդրիկսոնին

  • 15-02-2019 10:41:59   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ու  Գիտության, կրթության, մշակույթի, Սփյուռքի,  երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտականհանձնաժողով  նախագահ  Մխիթար Հայրապետյանը  ընդունել են  Շվեդիայի թագավորության արտաքին գործերի նախարարության Արևելյան գործընկերության հարցերով դեսպան Աննա Վեսթերհոլմին և ՀՀ-ում դեսպանության գործերի հավատարմատար Մարտին Ֆրեդրիկսոնին:
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել  Արևելյան գործընկերության շրջանակում Հայաստանի դերին, ՀՀ նորընտիր խորհրդարանի և Կառավարության միջև փոխգործակցության հիմնական մեխանիզմներին: Երկուստեք կարևորել են Արևելյան գործընկերության շրջանակներում Շվեդիայի հետ երկկողմ ու բազմակողմ հարաբերությունների զարգացումը:
 
Հյուրերին ներկայացվել է խորհրդարանական մեծամասնության տեսլականը՝ Հայաստանի ապագայի վերաբերյալ. Հայաստանը պիտի լինի նորարար, տեխնոլոգիապես զարգացած և ինովացիոն լուծումներով հագեցած:
 
Քննարկվել է  նաև Հայաստանի և Շվեդիայի խորհրդարանների միջև փորձի փոխանակմանը, խորհրդարանական դիվանագիտությանն ու խորհրդարանական վերահսկողությանը վերաբերող հարցեր:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն