Կամո Աղաջանյանը նշանակվել է ԱՀ նախագահի ներկայացուցիչ հատուկ հանձնարարությունների գծով
15-02-2019 12:37:03 | Արցախ (ԼՂՀ) | Մամլո հաղորդագրություն
Կամո Աղաջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի ներկայացուցիչ հատուկ հանձնարարությունների գծով:
Այս մասին ասվում է նախագահ Բակո Սահակյանի՝ փետրվարի 15-ին ստորագրած հրամանագրում, տեղեկանում ենք ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Կամո Աղաջանյանի կենսագրությունը
Ծնվել է 1971թ. դեկտեմբերի 13-ին Արցախի Հադրութի շրջանի Էդիլլու գյուղում:
Կրթություն
2001թ. ավարտել է Աբովյանի «Գրիգոր Նարեկացի» համալսարանը:
Աշխատանքային գործունեություն
1989-1991 թվականներին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:
2008թ. հուլիսին զբաղեցրել է ՊԲ հրամանատարի տեղակալի պաշտոնը, 2010 թվականի օգոստոսից 2013թ. մարտի 21`ՀՀ ԶՈՒ 1-ին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը: