Դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպել է Իրաքի գյուղատնտեսության նախարարի հետ


Դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպել է Իրաքի գյուղատնտեսության նախարարի հետ

  • 15-02-2019 12:48:07   | Իրաք  |  Մամլո հաղորդագրություն

Փետրվարի 14-ին Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպեց Հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Իրաքի գյուղատնտեսության նախարար Սալեհ ալ-Հասանիին (Saleh al-Hassani)։ Դեսպան Փոլադյանը նախարար ալ-Հասանիին շնորհավորեց պաշտոնի ստանձնման կապակցությամբ և մաղթեց արգասաբեր գործունեություն։
 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին 2017թ. Երևանում կայացած Հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստին հաջորդող ժամակահատվածի ընթացիկ աշխատանքները և ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման արդյունքները, ինչպես նաև պայմանավորվեցին նախարար ալ-Հասանիի առաջարկով` Հանձնաժողովի երրորդ նիստն ընթացիկ տարվա դեկտեմբերի առաջին կեսին Բաղդադում անցկացնելու շուրջ, ինչը մեծապես կնպաստի հայ-իրաքյան համագործակցության առավել զարգացմանն ու առաջընթացին` հատկապես տնտեսական բնագավառում։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play