Airbus-ը դադարեցնում է հսկա A380 ինքնաթիռի արտադրությունը


Airbus-ը դադարեցնում է հսկա A380 ինքնաթիռի արտադրությունը

  • 15-02-2019 14:10:12   | ԱՄՆ  |  Ի՞նչ է գրում մամուլը

amerikayidzayn  Եվրոպական Airbus ընկերությունը հայտարարել է, որ 2021 թվականին դադարեցնելու է հսկա A380 ինքնաթիռի արտադրությունը: Ինքնաթիռի արտադրությունը դադարելու է արաբական Emirates Airlines ընկերության որոշման պատճառով, որը նախատեսում է հրաժարվել հսկա ինքնաթիռից, հայտնում է Ամերիկայի ձայնը:
 
500 ուղեւորների համար նախատեսված երկհարկանի A380 ինքնաթիռի արտադրությունը սկսվել էր 2008-ին որպես մեկ այլ հսկա՝ Boeing 747-ի հիմնական, առավել առաջատար մրցակից: Ավիաընկերությունները սակայն նախընտրեցին ավելի փոքր ինքնաթիռներ գնել, քանի որ A380 օդանավն այնքան մեծ էր, որ այն ընդունող օդանավակայաններին անհրաժեշտ էր նոր տերմինալներ կառուցել: Մասնագետների խոսքով, A380 օդանավի արտադրության դադարեցման հետեւանքով աշխատանքից կզրկվի շուրջ 3000 մարդ:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play