27-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար. գործը դատարանում է


27-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար. գործը դատարանում է

  • 15-02-2019 14:34:03   | Լոռու մարզ  |  Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է դիտավորությամբ առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել  Վանաձոր քաղաքի՝ 1991 թվականին ծնված բնակչին:
 
Իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը:
 
 Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Վանաձոր քաղաքի՝ 1991 թվականին ծնված բնակիչը,  վիճաբանության մեջ մտնելով ՍՊ ընկերությանը պատկանող բար- սրճարանի աշխատակցի հետ, բռունցքով մի քանի անգամ դիտավորությամբ հարվածել է նրա գլխին, ոտքով՝ կրծքավանդակին, վայր գցել գետնին, որից հետո գարեջրի դատարկ շշով դիտավորությամբ հարվածել գլխին և բար-սրճարանի աշխատակցի  առողջությանը դիտավորությամբ պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
 
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 27-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց  է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
 
 Հայտարարվել է քրեական գործի նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի 
տեղեկատվության և հասարակայնության
 հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play