Մշակվում է hարմարվողականության ազգային ծրագիրը


Մշակվում է hարմարվողականության ազգային ծրագիրը

  • 15-02-2019 14:37:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
   Մեկնարկել է «Հարմարվողականության ազգային ծրագիր՝ Հայաստանում միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանավորման առաջխաղացման համար» ծրագիրը, որն իրականացվում է Կլիմայի կանաչ հիմնադրամի կողմից Հայաստանին  տրամադրած 2.7 մլն դոլար դրամաշնորհով։ Ծրագրի նպատակն է Փարիզի համաձայնագրի ներքո մեր երկրի նախատեսած հարմարվողականության առաջնահերթությունների մշակումը։
 
   Ծրագրի մեկնարկային աշխատաժողովին մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիասինը, մի շարք գերատեսչությունների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ու փորձագետներ։
 
  Իրինա Ղափլանյանը, իր խոսքում շեշտել է, որ որպես ոլորտի համակարգող գերատեսչություն, Բնապահպանության նախարարությունը կարևորում է կլիմայական գործընթացներին Հայաստանի լիարժեք մասնակցությունը։ Մեկնարկած ծրագրով նախատեսվում է միջնաժամկետ և երկարաժամկետ ռիսկերի բացահայտում, ինչպես նաև կլիմայի փոփոխության նկատմամբ Հայաստանի առանցքային ոլորտների հարմարվողականությունը և կայուն զարգացումն ապահովող առաջնահերթությունների և  գործողությունների վերհանում։
 
    Հայաստանում հիմք կդրվի ինստիտուցիոնալ մակարդակում ջրային ռեսուրսների, գյուղատնտեսության, էներգետիկայի, առողջապահության, զբոսաշրջության և այլ առաջնային խոցելի ոլորտներում կայուն հարմարվողականության գործընթացների համար։ Այդ նպատակով կմշակվեն համակարգային և շարունակական  գործողությունների ծրագրեր։
 
   Հարմարվողականության ծրագիրը կնպաստի նաև կառավարման պլանավորման և բյուջետավորման միջազգային գործընթացներին Հայաստանի ինտեգրմանը, ինչպես նաև կլիմայի փոփոխությունների  մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հավաքագրմանը։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play