ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ


ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

  • 15-02-2019 14:25:54   | Հայաստան  |  Հասարակություն

 
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 15-ին՝ ժամը 14:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
 
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մերկասառույց): 
Դիլիջանի ոլորաններում, Տավուշի մարզի Դիլիջան, Նոյեմբերյան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Լոռու մարզում, Արագածոտնի մարզի Արագած, Ապարան, Գեղարքունիքի մարզի Սևան և Գավառ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում, Ամասիա և Անի գյուղերում առկա են տեղումներ ձյան տեսքով:
 
Շիրակի մարզի Արթիկ քաղաքի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: 
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
 
 Լարսի մասին
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն