ՏԻՄ ընտրություններով պայմանավորված` ՔԿ մարզային քննչական բաժինները կաշխատեն ամբողջ կազմով


ՏԻՄ ընտրություններով պայմանավորված` ՔԿ մարզային քննչական բաժինները կաշխատեն ամբողջ կազմով

  • 15-02-2019 14:58:10   | Հայաստան  |  Իրավունք

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ` փետրվարի 17-ին  ՀՀ 24 համայնքներում  սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով պայմանավորված` ՀՀ ՔԿ մարզային քննչական բաժինները կաշխատեն ամբողջ կազմով:
 
 ՏԻՄ ընտրությունների օրը մարզային վարչությունների աշխատանքները կհամակարգի ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր  վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունը:
 
 Առերևույթ ընտրական խախտում պարունակող նյութերը քննության առարկա կդարձվեն  Ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում՝ ընտրական հանցագործությունների քննության մեջ մասնագիտացած քննիչների կողմից:
 
 Նշենք, որ 2019 թվականի փետրվարի 17-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվելու հանրապետության 24 համայնքում, որոնցից 14-ում ընտրությունները հերթական են, իսկ 10-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 20-ում կայանալու են համայնքի ղեկավարի, իսկ 4 համայնքում` ավագանու անդամի ընտրություններ:
 
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի 
տեղեկատվության և հասարակայնության
 հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան  -   Իրավունք