Փաստաբանությամբ զբաղվել այս պահին չեմ կարող, բայց որոշ ժամանակ անց կաշխատենք միասին. Զարուհի Մեջլումյան


Փաստաբանությամբ զբաղվել այս պահին չեմ կարող, բայց որոշ ժամանակ անց կաշխատենք միասին. Զարուհի Մեջլումյան

  • 15-02-2019 15:54:08   | Հայաստան  |  Իրավունք

Ձեր իրավունքների իրացման համար պայքարող քաղաքացիներ, այս օրերին շատ են Ձեր աջակցության նամակները, իրավունքների խախտման մասին Ձեր նամակները, նաև Ձեր գործերով զբաղվելու առաջարկ-խնդրանքները։ Շնորհակալություն և անպայման կաշխատենք միասին։
 
Առաջին մասնագիտությամբ լինելով լրագրող, շուրջ 20 տարվա լրագրողական աշխատանքի փորձ ունենալով, հիմնականում լուսաբանելով մարդու իրավունքների ոլորտը, իսկ վերջին տասնամյակում գերազանցապես քրեական արդարադատության բնագավառը՝ այդուհանդերձ դարձա նաև իրավաբան, տարեվերջին ստացա նաև քրեաիրավական ոլորտի փաստաբանի որակավորում։ Իմ նպատակն է՝ Հայաստանում նպաստել մարդկանց՝ արդար դատաքննության իրավունքի իրացմանը, հասնել դատական ճակատագրական սխալների ուղղմանը։
 
Պարզապես դեռ հանրային ծառայություն եմ իրականացնում և փաստաբանությամբ զբաղվել այս պահին չեմ կարող։ Սակայն որոշ ժամանակ անց անպայմանորեն մենք միասին մեծ թափով կլծվենք արդար դատաքննության իրավունքի գործունակության խնդրին։
 
ՀՀ Պետական վերահսկողական ծառայության լրատվության ու հասարակության հետ կապերի բաժնի պետ
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք