Բացեմ դարակազմիկ գաղտնիքը, որ Էդմոնը չգիտեր


Բացեմ դարակազմիկ գաղտնիքը, որ Էդմոնը չգիտեր

  • 15-02-2019 16:06:58   | Հայաստան  |  Հասարակություն

Մանիպուլյացիան էնքան հետաքրքիր կերպարանք ունի, չեք պատկերացնի։ 
 
Երեկ Մարուքյանն ասաց, թե Գյուղակադեմիայի ռեկտորը իր աշխատավարձը բարձրացերլ եսիմինչքան է սարքել: Էդմոնը չէ հարցը, կարող էր չիմանալ մանրամասները: Հետո նայում եմ էս մտքի վերարտադրությունները, հասկանալի է՝ քֆուրներ՝ իշխանության հասցեին, թե բա էս ինչ անարդարություն է, բա սրա համար էի՞նք ... :
 
Պարզվում է այդ ակադեմիայում միայն ռեկտորի աշխատավարձը չի բարձրացել, բայց դա չէ կարեւորը, կարեւորն այն է, որ ոչ մի պետական համալսարանի ռեկտոր կամ պրոռեկտոր, կամ հավաքարար ինքնուրույն չի կարող բարձրացնել սեփական կամ ուրիշի աշխատավարձը: Ով չհասկացավ, թող նորից ջանք անի՝ կարդա: Բա ո՞վ է բարձրացրել ռեկտորի աշխատավարձը: Տեղ հասանք, բացեմ դարակազմիկ գաղտնիքը, որ Էդմոնը չգիտեր:
 
Որեւէ պետական համալսարանի հաստիքացուցակն ու դրույքաչափերը, բյուջեն եւ աուդիտորական կազմակերպության ընտրությունը հաստատում է, եւ էլի լիքը հարցեր որոշում է ՄԻԱՅՆ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ռեկտորը անշուշտ կարեւոր դերակատար է, կարող է առաջարկել, ավելին, պարտավոր է առաջարկել փոփոխությունների նախագիծ՝ հաստիք բացել, կրճատել, ավելացնել դրույքաչափը եւ այլն, բայց որոշողը հոգաբարձուների խորհուրդն է:
 
Այլ խոսքով գյուղակադեմիայի ռեկտորի աշխատավարձը ոչ թե բարձրացրել է ինքը ռեկտորը այլ հոգաբարձուների խորհուրդը, որում, քիչ մնաց մոռանայի, ռեկտորը չկա:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ
խորհրդի նախագահ
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն