ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանն ընդունել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին


ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանն ընդունել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին

  • 15-02-2019 17:50:30   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

ետրվարի 15-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանն ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:
 
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են՝ հանդիպմանը, որին ներկա էին նաև Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն ու ազգային անվտանգության ծառայության տնօրեն Սամվել Շահրամանյանը, անդրադարձ է կատարվել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությանն ու քննարկվել անվտանգության խնդիրներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play