Արթնացրեք ինձ, կամ կրակեք չտանջվեմ..


Արթնացրեք ինձ, կամ կրակեք չտանջվեմ..

  • 15-02-2019 18:17:12   | Հայաստան  |  Մշակույթ

 
Հազվադեպ եմ արձագանքում, բայց բաներ կան, որ չի լինում հանգստություն և ադեկվատություն պահպանել.......
 
Իսկ չի լինի՞ ոչհատուկ ավտոբուսներով հեռավոր տեղերից դպրոցականներին բերենք թանգարաններ, Երևանյան դպրոցներն էլ սեփական մարմնի շարժումներ կատարելով հասնեն թանգարան... Իմ երեխաներն ու ես կարծես երբեք չենք ալարել թանգարան գնանք ինչպես վստահ եմ բոլոր ադեկվատ ընտանիքներում:
Հաջորդն ի՞նչ ենք բերելու դնենք քթների տակ, որ հանկարծ չսովորեցնենք մեր երեխաներին թանգարան այցելելու մշակույթը` Մասիս սարը, Անին ու Վանը, թե՞ Եգիպտական բուրգերն ու Լուվրը...
 
Իբր թանգարանների ներսում արդեն բոլոր անհրաժեշտ պայմաններն ապահովված են, հիմա էլ պտտվենք... 
Եվ, դա ՄԵՐ սեփականությունն է, ՄԵՐ ժողովրդի և երկրի, հիշեցնեմ!!!!!!!!! Դուք էլ այդ ամենը ՄԵԶ համար պահպանելու համար եք նշանակված!!! 
ԳՈՐԾՈՎ ԶԲԱՂՎԵՔ, սա շոու չէ! Իսկ եթե չեք կողմնորոշվում ինչն է խիստ հրատապ, ինչը աբսուրդ, կանչեք ամեն ոլորտից կոմպետենտ մարդկանց` սրտանց սիրով կիսվենք գիտելիքներով, նպաստենք, օգնենք միասին կարևոր խնդիրները առաջ բերել և լուծել:
 
Օպերային երգչուհի 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ