Գարեգին Բաղրամյանն ընդունել է Մաչեյ Չուրայի գլխավորած պատվիրակությանը


Գարեգին Բաղրամյանն ընդունել է Մաչեյ Չուրայի գլխավորած պատվիրակությանը

  • 16-02-2019 11:28:49   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 
 
ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար, առաջին տեղակալ Գարեգին Բաղրամյանը փետրվարի 15-ին ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրայի գլխավորած պատվիրակությանը:
 
 Քննարկվել են Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրի ընթացքը, վերակագնվող էներգետիկայի  զարգացման և էներգախնայողությանն ուղղված ծրագրերն ու դրանց իրականացման գործընթացը։ 
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի էներգետիկայի բնագավառի ներդրումային նոր ծրագրերում բանկի մասնակցության, հետագա փոխգործակցության հնարավորություններին: 
 
Առաջարկվել է դիտարկել նաև Հայաստանի բարձրավոլտ ենթակայանների արդիականացման և վերազինման գործում բանկի մասնակցության հնարավորությունը:
 
 
Տեղեկատվության և  հասարակայնության  հետ  կապերի   բաժին
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play