Պարենային ապահովությունը ենթադրում է հասանելիություն անվտանգ սննդի


Պարենային ապահովությունը ենթադրում է հասանելիություն անվտանգ սննդի

  • 16-02-2019 13:34:28   | Եթովպիա  |  Մամլո հաղորդագրություն

Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության անցկացված «Սննդամթերքի անվտանգության առաջին FAO/WHO/AU միջազգային համաժողով»-ին, կազմակերպված Աֆրիկյան միասնության կազմակերպության, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՄԱԿ ՊԳԿ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության համատեղ ջանքերով, մասնակցել են նաև ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը և ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, Պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը: 
 
Համաժողովին մասնակցող 140 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ քննարկվել են մի շարք ոլորտային առաջնահերթություններ՝ հանրային առողջության, առևտրի և սննդամթերքի անվտանգության ապահովման նկատառումներով:
Անդրադարձել են նաև ՄԱԿ-ի՝ սնուցման վերաբերյալ գործողությունների տասնամյակին աջակցելու նախաձեռնություններին, ինչպես նաև ոլորտների և սահմանների միջև սննդամթերքի անվտանգության ռազմավարությունների ու մոտեցումների համախմբման հնարավորությունը՝ կայուն զարգացման նպատակներին (SDG) հասնելու ջանքերն ամրապնդելու նպատակով: Ելույթների առանցքում է եղել «Սնունդը ոչ միայն մշակույթ է, այլև մարդու հիմնանար իրավունքը» սկզբունքը: 
 
      ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը բազմաթիվ հանդիպումներ և մասնագիտական քննարկումներ է ունեցել կլիմայի արագ փոփոխության դարաշրջանում կայուն և անվտանգ սննդի համակարգերի մշակման, սնուցման խնդիրների և դրանց նկատմամբ վերահսկողության կարևորության, սպառողներին առողջ ընտրության հնարավորություն ընձեռելու և կայուն սննդի համակարգերով աջակցելու թեմաներով: Համաժողովին իր ելույթում նա շեշտել է հատկապես սպառողի կողմից հայտնաբերվող խախտումների իրազեկման կարևորությունը:

 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն