Ադրբեջանի նետած մարտահրավերը


Ադրբեջանի նետած մարտահրավերը

  • 17-02-2019 00:34:44   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Ալիևը Ադրբեջանի իշխող կուսակցության համագումարում հայտարարել է, որ "Մենք չպետք է մոռանանք մեր պատմական հողերի մասին։ Ապագայում դա պետք է լինի մեր գործունեության ուղղություններից մեկը։ Մեր պատմական հողերն են Իրիվանի խանությունը, Զանգեզուրը ու Գյոկչան և դրա մասին պետք է իմանան մեր երիտասարդ սերունդը և ողջ աշխարհը"։ Դա, ըստ Ալիևի, Ադրբեջանի պետական քաղաքականության ստրատեգրան է։
 
Օրերս Էրդողանը ասել է, որ իրենց նպատակը Մեծ Թուրքիայի ստեղծումն է և ով այդ նպատակին խանգարի - կոչընչացվի։ Մեծ Թուրքիան իրենց ստատեգիան է, որը չի կարելի դիտարկել առանց Մեծ Ադրբեջանի ստրատեգիայի։
 
Դա Թուրքիայի համար գերտերություն դառնալու հավակնության հայտարություն է, ինչպես նաև քրդական հարցի լուծման ճանապարհ՝ քրդերին Թուրքիայի ու Ադրբեջանի միջև խեղդելու միջոցով։ Իսկ Ադրբեջանի համար դա թյուրքական աշխարհի սիրտը, իսկ Բաքուն մայրաքաղաքաը դառնալու հնարավորություն։
 
Եթե ուշադիր հետևենք 1920թթ սովետաթուրքական բանակցությունները, ապա այդ ծրագիրն այն ժամանակ է եղել և դրա համար հող էր նախապատրաստվում Նախիջևանը Ադրբեջանին կցելու միջոցով, իսկ Սյունիքի պլանը ձախողվում է։ Ինչպես նաև հետագայում Իրանի և Թուրքիայի միջև տարածքների փոխանակումը, որպեսզի Թուրքիան Նախիջևանի հետ սահման ունենա։
 
Սա արդեն փոխում է Արցախի խնդրի տրամաբանությունը` ոչ թե Հայաստանն է Արցախի անվտանգության երաշխավորը, այլ ճիշտ հակառակը: Եթե Արցախի խնդիրը չլիներ, միևնույն է, Ադրբեջանն իր ստրատեգիան չէր փոխի, ուղղակի դրա մասին բարձրաձայն չէր ասվի։
 
Էրդողանի և Ալիևի հայտարարությունները Հայաստանի համար ոչ միայն մարտահրվեր է, այլև՝ հնարավորություններ։ Այդ ծրագիրն ոչ միայն Հայաստանի համար է մարտհրավեր, այլև Իրանի, Ռուսաստանի, Իսրայելի և Եվրոպայի։ Ինչու - դա արդեն ավելի լայն քննարկման թեմա է։
 
Նման մարտահրավերների շուրջ են միջազգային կոալիցիաներ ձևավորվում։ Նման միջազգային կոալիցիայի ձևավորումը հենց Հայաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգի հիմքը պետք է դառնա։
 
Ստեփան Դանիելյան,
Վերլուծաբան
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն