«Մեղադրանքը վերացնելու փոխարեն, պաշտպանյալիս ենթարկում են հոգեբանական ճնշումնրի և խոշտանգման». Փաստաբանի ահազանգը (ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ)


«Մեղադրանքը վերացնելու փոխարեն, պաշտպանյալիս ենթարկում են հոգեբանական ճնշումնրի և խոշտանգման». Փաստաբանի ահազանգը (ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ)

  • 18-02-2019 15:14:15   | Հայաստան  |  Մամուլի սրահ



 
Փետրվարի 18-ին   «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում  տեղի) ունեցավ փաստաբան Արա Զաքարյանի ասուլիսը։
 
Թեման՝ ««Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Մեսրոպ Խառատյանը ՔԿՀ-ի աշխատակից Գևորգ Սարգսյանին և Գևորգ Առաքելյանին ներքաշել է թմրամիջոց իրացնելու գործողությունների մեջ՝ առանց նրաց իմացության։ Արդյունքում ՔԿՀ-ի աշխատակիցն այժմ գտնվում է ազատության մեջ, իսկ Գևորգ Առաքելյանը կալանավորված է։ Քննչական մարմնի կարգադրությամբ արգելանք է դրվել Գևորգ Առաքելյանի հեռախոսազանգերի և տեսակցությունների վրա։ Ավելին, քննչական մարմնի կարգադրությամբ նա պահվում է առանձնախցում, ինչը ոչ այլ բան է, քան խոշտանգման դրսևորում։ Եվ դա արվում է այն դեպքում, երբ Գևորգ Առաքելյանը հայտնել է գործով իր անտեղյակ լինելու վերաբերյալ ողջ ճշմարտությունը և նրա ասածները հաստատել է ՔԿՀ-ի աշխատակիցը, ով գտնվում է ազատության մեջ։ Դրա հետ մեկտեղ այս ամիսների ընթացքում նրա մասնակցությամբ ոչ մի քննչական գործողություն չի կատարվում, իսկ դատարանն էլ իր հերթին երկարացնում է Գևորգ Առաքելյանին կալանքի տակ պահելու ժամկետը, անտեսելով օրենքի պահանջները։ Ո՞ւմ է դա ձեռնտու և ինչո՞ւ է այդպես։»։
 
Ասոիլիսին ներկա լրատվամիջոցները
1.Հ2 TV
2. NT.am
 
Հավելյալ տեղեկությունների համար դիմել 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։
Նոյյան տապան  -   Մամուլի սրահ