Հրդեհ Շամլուղ բնակավայրում (լրացաված)


Հրդեհ Շամլուղ բնակավայրում (լրացաված)

  • 18-02-2019 13:54:24   | Լոռու մարզ  |  Հասարակություն

Փետրվարի 18-ին, ժամը 03:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Շամլուղ բնակավայրում Բադեն թաղամասի տներից մեկում:
 
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բադեն թաղամասի 3-րդ փողոցի տներից մեկին կից խորդանոցում և ավտոտնակում (մոտ 60 քմ):
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:33-ին, մարվել՝ 09:22-ին:
 
Ամբողջությամբ այրվել են երկու խորդանոցները (մոտ 27 քմ և 25 քմ), անասնագոմը (մոտ 35 քմ) և ավտոտնակը (մոտ 12 քմ):
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play