Առանց մեծածավալ գումարների ներդրման Հայաստանում չի կարող տնտեսական հեղափոխություն լինել. Միքայել Մելքումյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Առանց մեծածավալ գումարների ներդրման Հայաստանում չի կարող տնտեսական հեղափոխություն լինել. Միքայել Մելքումյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 18-02-2019 14:49:17   | Հայաստան  |  Տնտեսություն

 
Առանց մեծածավալ գումարների ներդրման Հայաստանում չի կարող տնտեսական հեղափոխություն լինել: 
 
Այս մասին փետրվարի 18-ին ԱԺ ճեպազրույցների ժամին նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: 
 
Ըստ նրա՝ խոշոր ներդրումները ենթադրում են խաղի հստակ կանոններ և երաշխքիներ իրենց անվտանգության համար: 
 
«Դեռևս այդ երաշխիքները և ներդրումների անվտանգության համակարգը նոր պետք է ձևավորվի: Պարոն Ծառուկյանն իր անելիքն անպայման անելու է, հանդիսանալու է կամուրջ խոշոր ներդրողների և Հայաստանի տնտեսական զարգացման համար, բայց միևնույնն է, պետք է կառավարությունը տա այդ երաշխիքները: Մենք կփորձենք այդ գործընթացն անկախ նրանից թե մենք ոնց ենք քննարկել, ի շահ մեր ժողովրդի և ի շահ մեր պետության զարգացման անպայման անել, և կյանքը ցույց կտա, թե դեպքերն ինչպես կզարգանան»,- ընդգծեց  Մ. Մելքումյանը: 
 
Վերջինիս խոսքերով՝  կառավարության ծրագրում նշված հինգ թվերից, մասնավորապես, հինգ տարվա կտրվածքով արտահանման ծավալի և ՀՆԱ-ի ակնկալվող ցուցանիշների մեջ խնդիր կա:  
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play