Արվում է ամեն ինչ թմրամիջոց իրացնելու մեջ մեղադրվող 23-ամյա Գևորգ Առաքելյանին հոգեկան ցավ և տառապանք պատճառելու համար. Փաստաբան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Արվում է ամեն ինչ թմրամիջոց իրացնելու մեջ մեղադրվող 23-ամյա Գևորգ Առաքելյանին հոգեկան ցավ և տառապանք պատճառելու համար. Փաստաբան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 18-02-2019 17:43:55   | Հայաստան  |  Իրավունք



 
Արվում է ամեն ինչ թմրամիջոց իրացնելու մեջ մեղադրվող 23-ամյա Գևորգ Առաքելյանին հոգեկան ցավ և տառապանք պատճառելու համար: 
 
Այս մասին փետրվարի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ահազանգեց փաստաբան Արա Զաքարյանը: 
 
Ըստ նրա՝ իր պաշտպանյալն առանց իմացության «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Մեսրոպ Խառատյանի կողմից նույն ՔԿՀ-ի աշխատակից Գևորգ Սարգսյանի հետ միասին ներքաշվել է թմրամիջոց իրացնելու գործողությունների մեջ (թմրանյութը հայտնաբերվել է 2018 թվականի դեկտեմբերի 12-ին), ինչի պատճառով 2018 թվականի դեկտեմբերի 14-ից կալանավորված է: 
 
«Գ. Առաքելյանը ՔԿՀ-ում ունի ծանոթ՝  Մեսրոպ Խառատյան անունով, ով հեռախոսով խնդրել է պաշտպանյալիս օգնել, որպեսզի ՔԿՀ հեռախոս և լիցքավորման քարտ տեղափոխի, դրանից հետո պայմանավորվածություն է ձեռք բերել ՔԿՀ-ի աշխատակից Գևորգ Սարգսյանի հետ, որպեսզի նա վերցնի հեռախոսը և ՔԿՀ-ում փոխանցի իրեն: Այնուհետև կալնավորված անձը կապ է հաստատում իր մյուս ծանոթի հետ և հանդիպեցնում Գ. Առաքելյանին լիցքավորման քարտը և հեռախոսը տալու նպատակով: Որոշ ժամանակ անց նույն խնդրով կրկին կալանավորված Մեսրոպ Խառատյանը դիմում է Գ. Առաքելյանին և Գևորգ Սարգսյանին, ստանում վերջիններիս համաձայնությունը, կրկին նույն եղանակով իր ծանոթին հանդիպեցնում է պաշտպանյալիս հետ՝ նշելով, որ այս անգամ երկու հեռախոս լիցքավորման սարքերի հետ միասին փաթեթավորված պետք է փոխանցվի իրեն: Պաշտպանյալս ստացել էր այդ փաթեթը, անմիջապես հանդիպել ՔԿՀ-ի աշխատակից Գևորգ Սարգսյանին, փոխանցել այդ փաթեթը, նա էլ իր հերթին այն փոխանցել էր Մեսրոպ Խառատյանին և վերջինիս խուզարկության ընթացքում այդ փաթեթը հայտնաբերվում է և փորձաքննությամբ պարզվում, որ հեռախոսի ու լիցքավորման սարքերի փոխարեն թմրանյութ է»,- մանրամասնեց Ա. Զաքարյանը՝ հավելելով, որ իր պաշտպանյալը վերոնշյալ հանգամքների մասին մանրակրկիտ ցուցմունք է տվել, հայտնել գործով ողջ ճշմարտությունը: 
 
Փաստաբանի խոսքերով՝ Գևորգ Առաքելյանի ցուցմունքը նաև հաստատել է ՔԿՀ-ի աշխատակից Գևորգ Սարգսյանը, սակայն ի տարբերություն վերջինիս, ում գրավով ազատ են արձակել, Գ. Առաքելյանին շարունակում են կալանավորված պահել: 
 
Ա. Զաքարյանի պնդմամբ՝ քննիչը բացահայտ կերպով անտեսելով օրենքի պահանջները՝ սահմանափակումներ է դրել Գևորգ Առաքելյանի տեսակցությունների և հեռախոսազանգերի իրավունքի վրա՝ պատճառաբանելով, թե իբրև դա բխում է գործի քննության շահերից, ավելին՝ քննչական մարմնի կարգադրությամբ Գ. Առաքելյանը պահվում է առանձնախցում,ինչը փասատաբի գնահատմամբ՝ ոչ այլ բան է, քան խոշտանգման դրսևորում: 
 
«Սակայն ձեր ուշադրությունը հրավիրենք այն հանգամանքի վրա, որ դատարանը պաշտպանյալիս կալանավորելու մասին որոշումը կայացնելիս՝ գտել էր, որ առկա է միայն քննությունից թաքնվելու վտանգ, ոչ թե քննությանը խոչընդոտելու, այսինքն՝ այն հանգամանքը, որը քննիչն իր որոշման մեջ նշել է, ուղղակիորեն հերքում է դատարանի որոշումը»,- նկատեց Ա. Զաքարյանը: 
 
Վերջինիս նաև տեղեկացրեց, որ վերջին ամիսների ընթացքում իր պաշտպանյալի մասնակցությամբ ոչ մի քննչական գործողություն չի կատարվում, իսկ դատարանն իր հերթին երկարացնում է Գևորգ Առաքելյանին կալանքի տակ պահելու ժամկետը: 
 
Բանախոսը հույս հայտնեց, որ դատախազություն ներկայացրած իրենց բողոքները հաշվի կառնվեն և կվերացնեն մեղադրանքը: 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play