Հայկական գինիները մեծ հետաքրքրություն են առաջացրել ՊրոդԷքսպո ամենամյա միջազգային 26-րդ ցուցահանդեսում


Հայկական գինիները մեծ հետաքրքրություն են առաջացրել ՊրոդԷքսպո ամենամյա միջազգային 26-րդ ցուցահանդեսում

  • 18-02-2019 17:45:27   | Ռուսաստան  |  Հասարակություն

 
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի աջակցությամբ հայկական 14 գինեգործական ընկերություններ արդեն երրորդ անգամ իրենց արտադրանքը ներկայացրեցին միջազգային ՊրոդԷքսպո սննդի, խմիչքների և դրանց արտադրության հումքի ամենամյա խոշորագույն ցուցահանդեսին: Փետրվարի 11-15-ը Մոսկվայում կայացած PRODEXPO 2019 ցուցահանդեսին շուրջ 170 տեսակի հայկական գինիները այցելուներին ներկայացվեցին միասնական տաղավարով: 
 
Ցուցահանդեսի շրջանակներում հայկական մի շարք գինիներ արժանացել են 5 ոսկե, 4 արծաթե  մեդալների և այլ մրցանակների:
 
ՀԽԳՀ գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը նշել է. Այս տարի բավականին մեծ էր միջազգային գնորդների, դիստրիբյուտորների, ու մասնագետների հետաքրքրությունը հայկական տաղավարի ու հայկական գինիների նկատմամբ. Մեր տաղավարը ցուցահանդեսի ամբողջ ընթացքում մշտապես բազմամարդ էր, ու բոլոր այցելուները գոհ էին հեռանում մեր տաղավարից: Հայաստանը ռուսական շուկայում արդեն ճանաչելի է ոչ միայն կոնյակագործության, այլև որպես որակյալ գինիներ արտադրող երկիր: Ռուսաստանը մեր գինիների արտահանման հիմնական ուղղություններից մեկն է: Հիմնադրամը, ընկերությունների հետ համատեղ, նպատակ ունի առավել ամրապնդելու և ընդլայնելու իր դիրքերը տվյալ շուկայում՝ շնորհիվ տեղածին սորտերից պատրաստվող բարձրորակ, առանձնահատուկ գինիների: Բացի այդ, այս ցուցահանդեսը հիանալի հարթակ է միջազգային նոր շուկաներ մուտք գործելու համար:
Բարձր է եղել դեպի հայկական տաղավար գինու գնորդների, դիստրիբյուտորական ցանցերի ներկայացուցիչների այցելության ցուցանիշը, որի արդյունքում ձեռք են բերվել համագործակցության բազմաթիվ նախնական պայմանավորվածություններ:  
 
PRODEXPO 2019  ցուցահանդեսի շրջանակներում կազմակերպվել են նաև հայկական գինիների մասին դասախոսություններ ու համտես-քննարկումներ Բիգատի գինու մասնագիտացված բարում, Էնոտրիա գինու դպրոցում և Սոմելյեների մոսկովյան դպրոցում: 
Միասնական ազգային տաղավարով ցուցահանդեսին մասնակցած հայկակական ընկերություններն են.
1. Van Sevan LLC
2. Gevorkian Winery LLC
3. Matevosyan Wine LLC
4. Karas Wines LLC
5. B.H. Company
6. Armenia Wine LLC
7. Voskevaz Wine Cellar
8. Highland Cellars LLC
9. Hin Areni LLC
10. Golden Grape ArmAs
11. Anush  1
12. Areni Viticulture LLC
13. Van Ardi LLC
14. Ararat Food factory 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն