Սփյուռքահայ գործարար ներուժի ու հայրենիքի արվեստի միավորում՝ պատկերասրահ-սրճարանի տեսքով


Սփյուռքահայ գործարար ներուժի ու հայրենիքի արվեստի միավորում՝ պատկերասրահ-սրճարանի տեսքով

  • 19-02-2019 07:20:16   | Հայաստան  |  Մշակույթ

ՔՐԻՍԹԻՆԱ ԱՂԱԼԱՐԵԱՆ
 
Երբ սփյուռքահայ գործարար ներուժն ու առեւտրավարչագիտական կարողությունները միավորվում են հայաստանյան արվեստի հետ, ստացվում է իր տեսակի մեջ եզակի ու տարբերվող ARMI ARTS Gallery and Wine պատկերասրահ-սրճարանը, որտեղ մեկ գավաթ գինու կամ սուրճի շուրջ արվեստի սիրահարները կկարողանան ցուցահանդեսների ներկա լինել, հաճելի ժամանակ անցկացնել ու քննարկել և քննադատել արվեստին վերաբերող ֆիլմեր, գեղանկարներ և այլն: Պատկերասրահ- սրճարանի բացումը նախատեսվում է կատարել բաժնետերերից մեկի՝ նկարչուհի Արմի Հարությունյանի կտավների անհատական ցուցահանդեսով:
Պատկերասրահ-սրճարանի նպատակն է՝ քաջալերել երիտասարդ արվեստագետներին իրենց ընտրության հարցում: Այն հավակնում է դառնալ քաղաքի ամենագեղեցիկ ու գողտրիկ անկյունը, որտեղ սկսնակ ու կայացած արվեստագետները, եւ ոչ միայն, կկարողանան կազմակերպել սեփական եւ հավաքական ցուցահանդեսներ, ֆիլմերի ցուցադրություններ, քննարկումներ:
Պատկերասրահ-սրճարանի ներքևի հարկը ծառայելու է նկարիչուհի Արմիի համար որպես արվեստանոց, որտեղ նաև տեղի կունենան դասավանդումներ:
Այս ներդրում-նախաձեռնությունը բացի արվեստին ծառայելուց, կստեղծի նաև աշխատատեղեր: Սրճարանի բաժնետեր լիբանանահայ Սևակ Հակոբյանը նշում է, որ սրճարան-պատկերասրահի ստեղծման հիմքում դրվել է հայրենիքում ներդրումներ անելու, աշխատատեղեր ստեղծելու անհրաժեշտությունն ու գաղափարը: Վերջինս հույս է հայտնում, որ արվեստագետների, արվեստի սիրահարների համար այն կդառնա անփոխարինելի վայր քաղաքի սրտում՝ Թումանյան 11 հասցեում:
Վերջում հավելենք, որ ARMI ARTS Gallery and Wine սրճարան-պատկերասրահի պաշտոնական բացումը տեղի կունենա փետրվարի 22-ին, ժամը 17:00-21:00:
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play