Կրթական և ժամանցի նոր վայր Վանաձորում


Կրթական և ժամանցի նոր վայր Վանաձորում

  • 19-02-2019 14:23:40   | Լոռու մարզ  |  Մամլո հաղորդագրություն

 
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի կողմից իրականացվող «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրի շրջանակում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից, Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքում գործարկվեց «Օրիոն» պլանետարիումը: 
 
Շարժական պլանետարիումը փչովի սֆերիկ գմբեթ է, որի մեջ պրոյեկտորի և էկրանի միջոցով, հատուկ ծածկույթի օգնությամբ ուցադրվում են ֆիլմեր` եռաչափ էֆեկտով: Պլանետարիումը հնարավորություն կընձեռի հանրամատչելի ձևով գիտելիքներ ստանալ աստղագիտության և բնական այլ գիտությունների նվաճումների, հայտնագործությունների և ձեռքբերումների վերաբերյալ: Այն կհամատեղի ժամանցն ու գիտելիքը և՛ վանաձորցիների, և՛ տարածաշրջանի զբոսաշրջիկների համար: 
 
 
Հայաստանի ՓՄԶ ԶԱԿ հիմնադրամի 
Հասարակայնության հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play