Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիա. թվով 27-րդ մենահամերգը 13-ամյա գործունեության ընթացքում


Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիա. թվով 27-րդ մենահամերգը 13-ամյա գործունեության ընթացքում

  • 20-02-2019 16:35:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Կուլիսներում, իրենց գեղեցիկ հագուստներով, մի քիչ անհանգիստ իրենց ելույթին էին սպասում Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիայի սաները: Նրանցից շատերն այսօր առաջին անգամ էին բեմ դուրս գալու: Ամենաշատն աղմկում էին փոքրիկները, որոնց տարիքը սկսվում է երեք տարեկանից` մինչև վեցը: 
 
Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիայի հաշվետու համերգն էր «Առնո Բաբաջանյան» համերգասրահում: Փետրվարի 16-ի այս համերգը հերթականներից էր, այսպիսի համերգներ տեղի են ունենում տարին 3-4 անգամ:
 
Մենք խոսեցինք պարի ակադեմիայի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Իշխան Գասպարյանի հետ, որն էլ մեզ հետաքրքիր մանրամասներ ներկայացրեց. «Այս հաշվետու ծրագրերը իրականցնում ենք ոչ միայն Հայաստանում, այլև Մոսկվա քաղաքի և մերձմոսկովյան քաղաքների մասնաճյուղերում: Այս պահին մենք ներկայացնում ենք միայն հայաստանյան մասնաճյուղերի հաշվետու ծրագիրը: Մեր մի քանի մասնաճյուղեր ունեն ընդամենը մեկ տարվա պատմություն, մեկ-երկուսը` ավելի քիչ: Սա լուրջ աշխատանք է, և ես գոհ եմ այսօրվա արդյունքից»: 
Շալախոյից մինչև իսպանական կրքեր, հայկական պոպուրիից ու սուսերով պարից մինչև սահուն ու նրբագեղ վալս, հաշվետու համերգին թվով 5 մասնաճյուղերի սաների ելույթները արժանացան հանդիսատեսի բուռն ծափահարություններին: Որոշ ելույթներ ոչ միայն պար էին, այլև բեմադրություն: Ամենատպավորիչ ելույթներից մեկը «Հայաստան» խորեոգրաֆիկ պատկերն էր, որը պարում էին Հայստանյան բոլոր մասնաճյուղերի սաները: Այս պարը «Հայաստանի ապագան երեխաներն են» արտահայտության պատկերային արտացոլումը կարծես լիներ:  
Դահլիճը լեփ-լեցուն էր. ծնողները եկել էին իրենց երեխաներին աջակցելու, տեսնելու ու համոզվելու, որ կստատան իրական արդյունք, ոգևորելու նրանց, իսկ մարդիկ, ովքեր հետաքրքված էին, պարզապես լավ ժամանակ անցկացրին:  Ամենաշատ ծափերն ու ժպիտները բաժին հասան փոքրիկներին: Նրանց ելույթների ժամանակ հանդիսատեսների շարքում կարելի էր տեսնել ծնողների հուզված ու սպասելիքներով լի հայացքները: Փոքրիկներն իրենց ամնմիջականությամբ , մեծերն իրենց պրոֆեսիոնալիզմով լցրին ամբողջ դահլիճը: 
 
Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիայի միայն երևանյան մասնաճյուղն է, որն ունի 6 տարվա պատմություն, մյուսներն ունեն մեկ, իսկ մեկ-երկուսը մեկ տարվանից էլ քիչ պատմություն: Իշխան Գասպարյանը նշեց, որ իրական արդյունքի կարելի է սպասել որոշակի պարային ճանապարհ անցնելուց հետո միայն: Դրա համար 3-4 տարի է պահանջվում: «Գիտե՞ք՝ ինչի համար է մեզ անհրաժեշտ պարային նվազագույն որակ ունեցող երեխաներին նույնիսկ սաղմնային վիճակով բարձրացնել բեմ. շատ կարևոր է, որ նրանք վաղ հասակում զգան հանդիսատեսի ծափը, գնահատականն ու բեմական աուրան: Իրական բեմական վարպետության նրանք հասնում են հենց այսպիսի նախասկզբով, և միմիայն այսպիսի նախասկզբով կարելի է սպասել, որ նրանցից ոմանք կունենան հրաշալի արվեստագիտական-պարային արշավ և կզարմացնեն մեզ իրենց որակական հատկանիշներով»:  
 
Պարային համարներն ընդմիջվում էին երաժշտական կատարումներով. հատուկ հյուր էր Նարեկ Բավեյանը: Մենք կարողացանք նրանից էլ մի քանի մանրամասներ ճշտել: «Իշխան Գասպարյանը  զանգահարարեց ինձ ու ասաց, որ իրենց համերգն է: Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիայի մասին վաղուց գիտեմ, բայց առիթ չէր ընձեռնվել համագործակցելու: Իշխանի զանգը ստանալուց հետո մեծ սիրով համաձայնեցի: Մեծերը շատ գեղեցիկ ու պրոֆեսիոնալ են պարում, իսկ փոքրերն իրենց առաջին քայլերն են անում: Վստահ եմ, որ նրանք շատ լուրջ պարողներ կդառնան: Գիտեք՝  շատ գովելի է, որ ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանից դուրս պահում են մեր պարարվեստը, մշակույթը: Դրսում ապրող  հայ  երիտասարդության համար շատ կարևոր է սովորել հայկական պարավեստն ու հայկական մշակույթը»:
Ամենատպարվորվող համարներից էր «Կփնտրեմ քեզ իմ երազներում» պար-ներկայացումը:  Այս սիրո մասին պատմություն է, որն անցնում է բազում դժվարություններով, պարն ուղեկցվում է հետաքրքիր լուծումներով` շարժումների, զգացմուքների ու հագուստի գեղեցիկ զուգակցությամբ:  Այն շարքում, որտեղից հետևում էինք պարին, հետևի շարքից մի աղջիկ ասաց «Շատ սիրուն բեմադրություն է»: 
 
Մենք հասցրինք նաև խոսել Գագիկ Հայրապետյանի` Հովհաննես Գասպարյանի անվան գլխավոր բալետմաստերի հետ, ով մեզ հետ կիսվեց իր տպավորություններով և աշխատանքի հետաքրքիր կողմերի մասին: « Համերգին պատրաստվել ենք շատ կարճ քանի, որ տարին 3-4 անգամ ունենում ենք համերգներ Երևանում, բայց մենք սովորել ենք նմանատիպ աշխատանքների:  Համերգին եմ վայելում այն չարչարանքը, ինչը որ անցել ենք միասին: Համերգի օրը լիաժեք նայում եմ ու հասկանում՝ քրտնաջան պարապմունքները անարդյունք չեն եղել: Այն,  ինչ ներդրել եմ երեխաների համար, ստացել եմ, բայց ամենամեծ գնահատականն, իհարկե՛,  հանդիսատեսինն է՝ իրենց ծափերով: Փոքրիկների հետ աշխատելը շատ հաճելի է և միևնույն ժամանակ շատ դժվար, բայց երբ դառնում է հաճելի, էլ դժվար չէ: Մեծերի հետ փոխվում են թե՛ պահանջները,  թե՛ ավելի պրոֆեսիոնալ են դառնում  մոտեցումները»:
 
Օրը համընկել էր Սուրբ Սարգիս զորավարի տոնի հետ: Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիան էլ, որն իր մասնաճյուղերն ունի Երևանում, Արտաշատում, Աբովյանում, Ավշարում, Վաղարշապատում,  մեծ ընտանիք է, որտեղ միշտ սերն է իշխում: 
 
Yerevaklur.am
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play