Գագիկ Հարությունյանը ցավակցական ուղերձ է հղել Լուիզ Մանուկյան-Սիմոնի մահվան կապակցությամբ

20-02-2019 16:46:46   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը ցավակցական ուղերձ է հղել ամերիկահայ բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնի մահվան կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
 


«Խոր ափսոսանքով տեղեկացա մեր ժամանակների ազգային մեծագույն գործիչ, հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ բացառիկ դերակատարություն իրականացրած, Ալեք Մանուկյանի գործի հավատավոր շարունակող Լուիզ Մանուկյան-Սիմոնի մահվան մասին:
 
Ես պատիվ ու երջանկություն եմ ունեցել 1990 թվականից սկսած մեր մեծ հայրե­նակցի հետ մշակել ու իրականացնել բազում ծրագրեր, որոնց մասին դեռևս
հատորներ պետք է գրվեն: Նա ոտքով է անցել Հայաստանն Արցախի հետ կապող ճանապարհներով, քաջատեղյակ է եղել նորանկախ պետության կայացման, անվտանգության երաշխա­վորման, կյանքի տարբեր ոլորտները ներառող մարտահրավերներին  ու անմ­նացորդ ջանքերով աջակից է եղել դրանց հաղթահարմանը: Հատկապես Հայաստանի անկախացման ու արցախյան տագնապի առաջին տարիներին Վազգեն Առաջին Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Լուիզ Մանուկյան-Սիմոնի, Հրայր Հովնանյանի ու էլի մի շարք հայ երևելիների ջանքերը բախտորոշ նշանակություն ունեցան մեր երկրի ապա­գայի համար: Վստահ եմ՝ սերունդները դեռևս առիթն ու հնարավորությունը կունենան ամբողջական ու հավաստի պատկերացում ունենալ նրանց քաջագործու­թյունների մասին ու անթաքույց հպարտանալ նրանցով:
 
Իմ խոնարհումը Լուիզ Մանուկյան-Սիմոնի խնկարկելի հիշատակին, խորին ցավակցությունս հարգարժան Ռիչարդ Մանուկյանին ու Մանուկյանների ընտանիքի բոլոր անդամներին»:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 290 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար