Աշոտյաններին վերադարձ չկա. Ջավահիր Այվազյան


Աշոտյաններին վերադարձ չկա. Ջավահիր Այվազյան

  • 20-02-2019 17:13:04   | Հայաստան  |  Քաղաքական

«...Եվ որքան էլ տեսանելի է, որ Նիկոլ Փաշինյանն հեշտությամբ իշխանությունը չի զիջելու, այնուհանդերձ գնալով ակտուալ է դառնում «Հայաստան՝ Նիկոլից հետո», Post-Նիկոլ տեսլականի մշակումը, որտեղ պահանջվելու է լայն քաղաքական հենքով ուժերի կոնսոլիդացիա, և որի հիմքում պետք է լինի ոչ թե Փաշինյանին մերժելու, այլ երկիրը վերջնականապես դժոխքի չվերածելու առաքելությունը»:
 
Իհարկե, ոչ մեկը չի կասկածում, եթե աշոտյանները երկիրը դժոխքի վերածած չլինեին և մարդիկ դրախտում ապրեին փողոց դուրս չէին գա և մերժի իրենց: Իմ կարծիքով, Աշոտյանի երազած լայն քաղաքական հենքով ուժերի կոնսոլիդացիան այդպես էլ կմնա երազանք: Մերժվածների հույսը դժգոհ զանգվածն է: Հիմա նոր իշխանություններին վարկաբեկում են նրանք,ովքեր ամենասկզբից էլ դեմ են եղել, մեկ էլ իրենց խղճին դեմ են գնում այն աբիժնիկները, որ իրենք կամ իրենց մտերիմները պաշտոն չեն ստացել: Եթե ձեր քնննադատությունները այդքան ազնիվ մղումով է, ապա Նիկոլին ճանաչելով ինչու՞ էիք պաշտոնի հավակնում: Պատգամավորական մանդատը քաղցր բան է: Փոքր երկիր է, գոնե նեղ շրջապատում գիտեն, թե ով ինչ հավակնություն ունի:Աշոտյաններին վերադարձ չկա:
 
Ջավահիր Այվազյան

Լրագրող 

 

 

Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play