«Թեղուտ»-ը նահանջում է. խոշոր հարկատուն նվազեցրել է հարկերը. «Ժողովուրդ»


«Թեղուտ»-ը նահանջում է. խոշոր հարկատուն նվազեցրել է հարկերը. «Ժողովուրդ»

  • 20-02-2019 18:07:13   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Ժողովուրդ» Երբեմնի խոշոր հարկատու «Թեղուտ» ընկերությունը զգալի պակասեցրել է հարկային վճարումները:
 
Հազար խոշոր հարկատուների ցանկում «Թեղուտ»-ը սկսել է նահանջել. մեկ տարվա ընթացքում ընկերությունը 7 մլրդ 605 մլն դրամով նվազեցրել է հարկերն ու տուրքերը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Թեղուտ»-ը 2018 թվականին զբաղեցրել է հազար խոշոր հարկատուների ցանկի 42-րդ տեղը: Նույն տարում ընկերության կողմից կատարած հարկային վճարումները կազմել են 3 մլրդ 973 մլն 256 հազար դրամ, մինչդեռ 2017 թվականի ընթացքում ընկերությունը պետական բյուջե կատարել է 11 մլրդ 578 մլն 338 դրամի հարկ ու տուրք: Նշենք, որ պղնձի եւ մոլիբդենի արդյունահանմամբ զբաղվող Հայաստանի խոշոր ընկերություններից «Թեղուտ» ՓԲԸ-ն արդեն մեկ տարի է, ինչ դադարեցրել է Թեղուտի հանքավայրի շահագործումը: Այժմ ընկերության ավելի քան 800 աշխատող պայքարում է հանքավայրի վերաբացման համար: Նշենք, որ հանքավայրը գրավադրված է ռուսաստանյան ՎՏԲ բանկում, եւ այժմ բանկը հանքավայրը վերագործարկող այլ օպերատոր է փնտրում, սակայն հարցը ձգձգվում է: 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը