Մեր հիմնական խնդիրը մարդկանց և կենդանիների համար ընդհանուր հիվանդություններից բնակչության պաշտպանությունն է. ՍԱՏՄ ղեկավար


Մեր հիմնական խնդիրը մարդկանց և կենդանիների համար ընդհանուր հիվանդություններից բնակչության պաշտպանությունն է. ՍԱՏՄ ղեկավար

  • 20-02-2019 18:07:31   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հանրապետության մարզերում անցկացնում է կենդանիների սուր վարակիչ և հատուկ վտանգավոր հիվանդությունների վերաբերյալ իրազեկման միջոցառումներ, որոնց ընթացքում մարզպետարանների, համայնքապետարանների, գյուղացիական և ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև համայնքը սպասարկող անասնաբույժներին ՍԱՏՄ մասնագետները կներկայացնեն այն միջոցառումներն ու գործողությունները, որոնք անհրաժեշտ են կենդանիների հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման, բուժման կամ դրանց վերացման համար:
 
Իրազեկումը մեկնարկել է Տավուշի մարզից: Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը ներկայացրել է, այն վտանգները, որոնք սպառնում են մարդուն կենդանական հիվանդությունների առկայության դեպքում: «Մեր հիմնական խնդիրը մարդկանց և կենդանիների համար ընդհանուր հիվանդություններից բնակչության պաշտպանությունն է: Կենդանիների առողջության պահպանումը նշանակում է մարդու առողջության պահպանում. մենք սա պետք է խորապես գիտակցենք և անենք ամեն ինչ անհարկի հետևանքներից խուսափելու համար»,- ասել է նա: Բանախոսը նաև զգուշացրել է այն տնտեսական վնասների մասին, որոնք կարող են կրել ոչ միայն ֆերմերները, այլև պետությունը, եթե հիվանդությունների կանխարգելման միջոցառումները ժամանակին ու պատշաճ չիրականացվեն:
 
ՍԱՏՄ անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը մասնակիցներին հորդորել է կենդանիների հիվանդություններին, անասնակերի որակին ու անվտանգությանը, անասնաբուժական դեղերին ու դրանց առնչվող խնդիրների հետ կապված ցանկացած հարցով դիմել տեսչական մարմնի մասնագետներին: Նա վստահեցրել է, որ դիմողները կստանան անհրաժեշտ խորհրդատվություն ու աջակցություն:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն