Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի դեսպանին


Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի դեսպանին

  • 20-02-2019 18:57:52   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևային։ 
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր։
 
Նախարարը և դեսպանն անդրադարձել են նիստի շրջանակներում կայանալիք գործարար համաժողովի կազմակերպչական խնդիրներին։ Մասնավորապես՝ քննարկվել է գործարար խմբերի, ընկերությունների և ասոցիացիաների մասնակցության հարցը։ Կողմերը հույս են հայտնել, որ գործարար համաժողովը երկու երկրների առևտրատնտեսական կապերի զարգացման տեսանկյունից կլինի արդյունավետ։
Քննարկվել են նաև հայ-բուլղարական տնտեսական համագործակցության այլ հարցեր։
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն