Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի գրանցած հերթական հաղթանակն այս անգամ Բաթումիում էր


Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի գրանցած հերթական հաղթանակն այս անգամ Բաթումիում էր

  • 21-02-2019 14:10:09   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Երեկ՝ փետրվարի 20-ին, Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի պատվիրակությունը՝ հիմնադիր-նախագահ Անդրանիկ Հակոբյանի ղեկավարությամբ,
 
Բաթումիում մասնակցեց «Հայաստան-Վրաստան թիմային առաջնությանը»: Հայաստանյան հավաքականը 9:7 հաշվով հաղթանակ տարավ վրաստանյան հավաքականի նկատմամբ՝ թիմային արդյունքներով գրավելով առաջին հորիզոնականը: Առաջնությանը մասնակցում  էին նաև Աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոններ: Գրանցած հաղթանակը ֆեդերացիայի պատանեկան հավաքականի համար կհանդիսանա մի շատ կարևոր հարթակ՝ առաջիկայում կայանալիք Եվրոպայի առաջնությանն ընդառաջ ևս մեկ փորձառություն ձեռք բերելու համար:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play