Քննություն է տարվում՝ պարզելու Դիլիջան քաղաքում հնչած կրակոցների դեպքի հանգամանքները. մեկ անձ ձերբակալվել է

21-02-2019 18:09:03   | Տավուշի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը
        ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու երեկ երեկոյան Դիլիջան քաղաքում հնչած կրակոցների դեպքի հանգամանքները: Մեկ անձ ձերբակալվել է: 
 


 
        Նախնական տվյալներով ՝ 2019 թվականի փետրվարի 20-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, մի խումբ  անձինք, Իջևան-Դիլիջան-Սևան մայրուղուց «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի վարչական շենք տանող ավտոճանապարհին, ապօրինի պահվող 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգից կրակահերթ են արձակել Տավուշի մարզի՝ 1979թ. ծնված բնակչի  կողմից վարվող «Lexus GX 470» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, վնասել այն, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում՝ 40-ամյա տղամարդու կողմից փախուստի դիմելու հետևանքով, հանցագործությունն ավարտին չեն հասցրել և դիմել են փախուստի:
 
          Դեպքի առթիվ 2019 թվականի փետրվարի 20-ին Դիլիջանի
քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին: Կազմվել  է քննչական խումբ: Մշակվել քննչական պլան:
 
           Նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի խումբ անձինք, կատարվել են ծավալուն այլ քննչական գործողություններ, նշանակվել են դատաբժշկական, համալիր դատաձգաբանական, դատանյութագիտական, դատաապրանքագիտական և դատահետքաբանական փորձաքննություններ:
 
             Կատարվել է դեպքի վայրի, տրանսպորտային միջոցի զննություններ, հայտնաբերվել են 33 հատ 5.45 մմ տրամաչափի փամփուշտի կրակված պարկուճներ, դատարկ պահունակ և երկու հատ գնդակ:
 
           Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի ինքնությունը, ով Դիլիջան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1988թ.: Վերջինս ձերբակալվել է՝  նշված հանցագործությունը խմբի կազմում կատարելու կասկածանքով:
 
 
           Կատարվում են ծավալուն քննչական և օպերատիվ - հետախուզական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը և դեպքի ամբողջական հանգամանքները բացահայտելու ուղղությամբ: 
 
        Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ միջոցներ ձեռնարկել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
 
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
ՀՀ քննչական կոմիտե
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 554 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար