Սա մանիպուլյացիա է․ Լևոն Գալստյանը՝ «Լիդիան Արմենիա» ընկերության հայտարարության մասին (ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ)
22-02-2019 15:19:15 | Հայաստան | Մամուլի սրահ
Փետրվարի 22-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ ակտիվիստներնն անդրադարձան Ամուլսարի տեղամասում արձանագրված ձյան առատ տեղումների , բնապահպանական պաշտպանիչ համակարգեր կառուցելու հնարավորության բացակայության և բնապահպանական որևէ խնդրի շուրջ պատասխանատվություն չկրելու վերաբերյալ 2019 թ. փետրվարի 19-ին «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից տարածած հայտարարությանը։
Բանախոսներն են՝
Լևոն Գալստյան - Հայկական բնապահպանական ճակատի անդամ
Շիրակ Բունաթյան - Ջերմուկի բնակիչ
Թեհմինե Ենոքյան - Գնդեվազ գյուղի բնակիչ, ակտիվիստ, լրագրող
Էդմոն Աղաբեկյան - Ջերմուկ համայնքի բնակիչ
Բանախոսները կներկայացնեն նաև իրնց հետագա ծրագրերը։