«Ամենամեծ սպառնալիքը մեր պառակտումն է». «ԿԱՄՔ» նախաձեռնությունը միանում է «Հայրենիքից հող չունենք հանձնելու» կարգախոսով հանրահավաքին (ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ)


«Ամենամեծ սպառնալիքը մեր պառակտումն է». «ԿԱՄՔ» նախաձեռնությունը միանում է «Հայրենիքից հող չունենք հանձնելու» կարգախոսով հանրահավաքին (ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ)

  • 22-02-2019 16:02:37   | Հայաստան  |  Մամուլի սրահ



Փետրվարի 22-ին   «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում  հայկական արժեքների պահպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության անդամները հայտարարեցին Երևանում անցկացվելիք  «Հայրենիքից հող չունենք հանձնելու» կարգախոսով հանրահավաքին միանալու իրենց համաձայնության մասին և հանդես եկան կոչով։  
 
 
Բանախոսներն են՝ 
 
Վահանգն Չախալյան  - «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ 
Դավիթ Պալյան - «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության անդամ
Գևորգ Գուլումյան - «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության անդամ
 
 
 «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության անդամների կոչը
 
Հայկական արժեքների պաhպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը կոչ է անում մասնակցել փետրվարի 26-ին ժամը 18:00-ին Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքին:
 
Միաժամանակ ընդգծում ենք, որ հանրահավաքը չունի և չի կարող ունենալ որևէ նեղ անձնային, խմբային կամ առավելևս՝ քաղաքական շահեր հետապնդող դրդապատճառներ:
 
Մենք հարկ ենք համարում արձանագրել, որ հակված չենք մտածելու, որ հայրենի իշխանությունները հանուն ինքնանպատակ խաղաղության կարող են գնալ ապազգային քայլերի՝ հակառակորդի հետ քննարկելով հնարավոր զիջումներ կամ փոխզիջումներ տարբերակները:
Մյուս կողմից, հանրահավաքը դիտարկում ենք լրացուցիչ աջակցություն երկրի վարչապետին՝ բանակցային գործընթացում ազգային ու պետական շահերի վստահ ու վճռական առաջմղման տեսանկյունից:
 
Վստահ ենք, որ իրական արտաքին սպառնալիքի և կամ գործընթացի ոչ հայանպաստ ընթացքի դեպքում հարյուր հազարավոր հայեր պատրաստ են պաշտպանել հայրենիքը և հարկ եղած դեպքում պարտադրել իրենց դիրքորոշումը: Այս տեսանկյունից, ևս մեկ անգամ կարևորում ենք բոլորի մասնակցությունը հարահավաքին:
 
Կոչ ենք անում հասարակական-քաղաքական կազմակերպություններին, քաղաքացիական խմբերին, հանրային այս կամ այն հատվածի ներկայացուցիչներին, անհատներին, ակտիվորեն մասնակցել հանրահավաքին և հաստատել այն պարզ ճշմարտությունը, որ հայ զինվորի կողմից վերահսկվող հայրենիքի ամեն մի միլիմետր հողը հայի հայրենիքի անբաժան և անօտարելի մասն է: 
Մենք հայտարարում ենք, որ հայրենիքը ոչ թե տարածք է, այլ կենսատարածք, սրբազան հող:
 
Ուստի՝ հայրենիքը մեկն է ու ամբողջականը և համազգային այս հիմնախնդիրը իր լուծումը պետք է ստանա միայն մեկ տարբերակով՝ Հայաստանի Հանրապետությանը Արցախի միացմամբ:
 
 
 
Ասուլիսին ներկա լրատվամիջոցները
1Հ2TV
2.NT.am
3Ա1+
4.Tert.am
 
 
 
Հավելյալ տեղեկությունների համար դիմել՝ 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։ 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամուլի սրահ