Ֆրանսիայի քաղաքացի լեռնագնացը Աղվերանում մնացել է ձյան զանգվածի տակ եւ կորցրել գիտակցությունը


Ֆրանսիայի քաղաքացի լեռնագնացը Աղվերանում մնացել է ձյան զանգվածի տակ եւ կորցրել գիտակցությունը

  • 22-02-2019 16:42:51   | Կոտայքի մարզ  |  Հասարակություն

Փետրվարի 22-ին, ժամը 11:05-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հինգ լեռնագնաց (Ֆրանսիայի քաղաքացիներ) բարձրացել է Կոտայքի մարզի Աղվերան լեռնային հանգստավայրում գտնվող հյուրանոցներից մեկին հարակից սարը, դեռևս չպարզված հանգամանքներում լեռնագնացներից մեկը մնացել է ձյան զանգվածի տակ, վերջինիս ընկերները շտապ դուրս են բերել ձնակույտից, տուժած քաղաքացին կորցրել է գիտակցությունը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
 
Ժամը 13:30-ի սահմաններում օգնության է մեկնել ՊՆ ուղղաթիռը: 
 
Փրկարարները տրանսպորտային միջոցների մոտեցման ուղիների բացակայության պատճառով «Արթուրս Աղվերան Ռեզորթ» հյուրանոցից հավանական դեպքի վայր են մեկնել ոտքով: 
 
Ժամը 15:40-ին ՊՆ ուղղաթիռում բժշկական անձնակազմն արձանագրել է Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացու մահը:
Ժամը 16:25-ի դրությամբ քաղաքացու դին ՊՆ ուղղաթիռով տեղափոխվել է Երևան քաղաք, իսկ մյուս 4 լեռնագնացներին փրկարարներն ուղեկցել են «Արթուրս Աղվերան Ռեզորթ» հյուրանոց:
 
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն