Հայաստանում ավիաուղևորների իրավունքների պաշտպանության ծառայությունն ընդլայնելու է սահմանները


Հայաստանում ավիաուղևորների իրավունքների պաշտպանության ծառայությունն ընդլայնելու է սահմանները

  • 23-02-2019 19:41:43   | Հայաստան  |  Հասարակություն

 
Արդեն իսկ հասանելի է ավիաուղևորների իրավունքների պաշտպանության բոլորովին նոր՝ Passenger.am (ես ուղևոր եմ-անգլերեն) օնլայն առցանց համակարգը: Հայաստանում ներդրված այս ծառայության նպատակը հայ, ինչպես նաև օտարերկրյա ուղևորների, մասնավորապես` ավիաուղևորների խախտված իրավունքների վերականգնումն ու պաշտպանությունն է: Բոլոր գործընթացները կատարվում են օնլայն տիրույթում:
 
Առանձնահատուկ շեշտենք, որ նախաձեռնությունը վերաբերում է միայն դեպի Եվրամիության անդամ պետություն կամ Եվրամիության  որևէ երկրում գրանցված օդանավով թռիչքին: ԵՄ օրենսդրության համաձայն՝ ցանկացած հետաձգված կամ չեղարկված չվերթը ենթակա է փոխհատուցման` որոշակի պայմանների առկայության և բավարարման դեպքում, որոնք շարադրված են կայքում:
 
Passenger.am օգնելու է ուղևորներին օրինախախտ ավիափոադրողից հնարավոր փոխհատուցում ստանալու քայլեր ձեռնարկել ավիաթռիչքների հետաձգման, ուշացման և/կամ չեղարկման դեպքում:
 
Ի դեպ, Passenger.am-ի նախագծի հեղինակ և համահիմնադիր Վաներ Հարությունյանը բազմիցս բախվել է ոլորտի հետ կապված բազում խնդիրների, ինչն էլ հենց հիմք է դարձել ստեղծելու այս համակարգը: Ծառայությունը գրանցված է հենց Հայաստանում:
 
Passenger.am-ի իրավական թիմին հնարավոր է դիմել առցանց՝ տրամադրելով ամբողջական տեղեկատվություն կապված թռիչքի հետ: Ավիաուղևորից նախապես չի գանձվում գումար՝ ծառայությունից օգտվելու համար: 
 
Հայկական նոր ստարտափի հեղինակները հետագայում նպատակ ունեն ընդլայնել ծառայությունը՝ այն դարձնելով համաշխարհային բրենդ: Passenger.am-ը զբաղվելու է նաև ավիաուղևորների իրավագիտակցության բարձրացմամբ՝ թռիչքներ կատարելիս մարդկանց տեղեկացնելով սեփական իրավունքների մասին: 
 
Passenger.am-ը կօգնի խնայել ժամանակն ու նյարդերը, խուսափել ավիաընկերությունների հետ վարչական ընթացակարգերի և բանակցությունների քաշքշուկից և ստանալ ցանկացած խնդրի արդյունավետ լուծում:
Կոնտակտային էլեկտրոնային հասցե՝ admin@passenger.am
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play