Ռուբեն Հախվերդյանի խոսքը շահագործվում է մեր ժողովրդին պառակտելու միտումով. Խաչատուր Խաչատրյան


Ռուբեն Հախվերդյանի խոսքը շահագործվում է մեր ժողովրդին պառակտելու միտումով. Խաչատուր Խաչատրյան

  • 03-03-2019 20:10:34   | Հայաստան  |  Քաղաքական

Ռուբեն Հախվերդյանի խոսքը կարծում եմ կամ սխալ է հասկացվել, կամ որոշ շրջանակների կողմից շահագործվում է մեր ժողովրդին պառակտելու միտումով:
 
Նրա խոսքը չեր կարող վերաբերվել արցախահայությանը ընդհանրապես' ինչպես ոմանք են փորձում իրենց ձևակերպումներում այդպես ներկայացնել: Այլ միայն ռոբիկսերժիկներին ու իրենց աշիրեթներին, որ իրենց հետ որպես թալանչիներ Հայաստան խոպան բերեցին:
Նախ նրանց Արցախից բերելու ամբողջ մեղքը հհշ վերնախավի գազանացած այլանդակությանն էր, ովքեր արդեն իրենց հայրենակործանության ճանապարհի կեսում էին: Բայց չեն մոռացվել նաև այդ աշիրեթների անդամների նիվաներից զեյնաբների ու մյուս թուրք ղանջղների բարձր քոքած ոռնոցները: Այդ թվերից սկսվեցին տարասֆաթ թաթուլների, հայկոների ու այլոց մուղամաթային կլկլոց- ոռնոցները: Այդ թվերից պարտադրվածորեն մեր օջախները ավերելու մտան' հայկոմկոների ախտավարակ կապիկությունները, սեռագար վամպիռություն քարոզող սերիալները, կիսաբաց լուսամուտներն ու այլ այլանդակություններ: Փորձեք այսօր 90թ-ից ու վերև ծնված ու ձևավորված մեր երեխաներին որևէ հայկական ազգային, գուսանական, կամ ինչոր համաշխարհային դասական երաժշտություն հրամցնել, ու կհասկանաք Ռուբենի խոսքը թե ինչ կսկծող ցավից է ծնվել:
Ռուբեն Հախվերդյան Մարդուն փորձեք իր երգերից ճանաչել, այլ ոչ թե իր զայրույթի պահին արտահայտած թեկույզև որոշ չափով անկոռեկտ խոսքից:
 
Խաչատուր Խաչատրյան

Ազատամարտիկ 

 

 

Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play